Էլեկտրաէներգիայի վարձավճարը 2017-ին չի թանկանա: Նման որոշում է ընդունել Վրաստանի էներգետիկ և ջրմատակարարումը կարգավորող հանձնաժողովը (GNERC):
Նոյեմբերին, սակագները վերանայելու հայտ էին ներկայացրել «Telasi»-ն, «Energo pro Georgia»-ն, «Միջազգային էներգետիկ կորպորոցիան», հանձնաժողովը մինչև դեկտեմբերի 31-ը պետք է սակագների փոփոխման որոշում ընդուներ՝ ինչպես Թբիլիսիի, այնպես էլ ամբողջ Վրաստանի էներգամատակարարման համար: Վերջին անգամ Էլեկտրաէներգիայի վարձավճարը Վրաստանում թանկացել էր 2015-ին՝ էներգամատակարար ընեկերությունների դիմումների հիման վրա՝ կապված լարիի արժեզրկման հետ: Այդ ժամանակ մայրաքաղաքում «Telasi»-ի բաժանորդների էներգիայի վճարը 1 կվ/ժ-ի համար ավելացավ միջինը 3.3 թեթրիով: