Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության հարկային մոնիտորինգի վարչության աշխատակիցները մարտ ամսին, վերահսկողական միջոցառումների արդյունքում, բացահայտել են 13 հազար տուփ չմաքսազերծված ծխախոտի ապօրինի պահպանման և տեղափոխման 120 փաստ։
Տեղեկությունը տարածել է ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը։ Վրաստանի վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 192-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ օրինախախտ քաղաքացիներից առգրավվել են չմաքսազերծված ապրանքները։
Տեղեկության համաձայն՝ գործի նյութերն ուղարկվել են Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայություն։aliq.ge