ԱՄՆ Պետդեպարտամենտը վիզային պատժամիջոցներ է սահմանել վրացի մի քանի դատավորների նկատմամբ

ԱՄՆ Պետդեպարտամենտը վիզային պատժամիջոցներ է սահմանել վրացի մի քանի դատավորների նկատմամբ

ԱՄՆ դեսպանատունը արտակարգ հայտարարություն է տարածել վրացի մի քանի դատավորների նկատմամբ վիզային պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ։

Այս մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հայտարարության մեջ։

ԱՄՆ Պետդեպարտամենտը Միխայիլ Չինչալաձեին, Լևան Մուրուսիձեին, Իրակլի Շենգելիային և Վալերիան Ցերցվաձեին հրապարակայնորեն ներառել է 7031(գ) բաժնում՝ լուրջ կոռուպցիայի մեջ նրանց ներգրավվածության պատճառով:

Այսպես կոչված «7031» բաժնում ընդգրկված պաշտոնյաներին և նրանց անմիջական ընտանիքին թույլ չեն տալիս մուտք գործել ԱՄՆ։

«Այդ անձինք չարաշահել են Վրաստանի դատարանների նախագահների և Արդարադատության բարձրագույն խորհրդի անդամների իրենց դիրքերը՝ խարխլելով օրենքի գերակայությունը և հանրային վստահությունը վրացական արդարադատության նկատմամբ»,- ասվում է հայտարարության մեջ։

ԱՄՆ Պետդեպարտամենտը նշում է, որ կշարունակի պատասխանատվության ենթարկել պետական ​​իշխանությունը անձնական շահի համար չարաշահողներին։ Միևնույն ժամանակ, այն աջակցում է դատավորներին, ովքեր ունեն անաչառ և անկախ գործելու ազնվություն և քաջություն:

Սա առաջին դեպքն է, երբ նման միջոցներ են ձեռնարկվում վրացական դատական ​​համակարգի ներկայացուցիչների նկատմամբ։

  • Միխայիլ Չինչալաձե – Վերաքննիչ դատարանի նախագահ
  • Լևան Մուրուսիձե – Արդարադատության բարձրագույն խորհրդի անդամ
  • Իրակլի Շենգելիա – Թբիլիսիի վերաքննիչ դատարանի դատավոր
  • Վալերիան Ցերցվաձեն Թբիլիսիի վերաքննիչ դատարանի նախկին նախագահն է։