Ողբերգական դեպք․ Վարդենիկ գյուղի տներից մեկում հայտնաբերվել են ամուսինների դիերը

Ողբերգական դեպք․ Վարդենիկ գյուղի տներից մեկում հայտնաբերվել են ամուսինների դիերը

Ապրիլի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում քաղաքացու կողմից ահազանգ է ստացվել ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մարտունու բաժին, ով հայտնել է որ Վարդենիկ գյուղի 17 փողոցի տներից մեկում դիեր կան։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են պատկան մարմինները։  Ոստիկաններն ու քննիչները նշված փողոցի թիվ 17 տան լոգարանում հայտնաբերել են նույն տան բնակիչներ Ավետիք Հ․-ի և Անահիտ Հ․-ի դիերը։ 

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիերի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Քննիչի որոշմամբ՝ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացաները ամուսիններ են, և մահվան պատճառը լոգարանում առաջացած շմոլ գազն է։ Իսկ նրանց հայտնաբերել է ազգականը։ Մինչ դեպքի վայրում աշխատում էին քննչական խումբն ու դատական բժշիկը, Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները պարզել են մահացածների ինքնությունը։ Նրանք են՝ նույն տան բնակիչներ 86-ամյա Ավետիք Հ․-ն և 67-ամյա Անահիտ Փ-ն։ 
shamshyan.com