Կան մարդիկ, ովքեր ունակ են օգնության ձեռք մեկնելու

Կան մարդիկ, ովքեր ունակ են օգնության ձեռք մեկնելու

Կյանքի համար պայքարող Ռենադա Զորօղլյանի պատմության NOR ռադիոյով հեռարձակումից հետո նրան օգնել ցանկացողներ եղան։

Լիլիթ Կարապետյանը Փոկա գյուղի ակտիվիստ է, ում հուզել է 28-ամյա Ռենադայի պատմությունը։ Լիլիթը սովորել է իրավաբանական ֆակուլտետում և հետաքրքրված է կանանց և երեխաների իրավունքների հարցերով։ Լիլիթը ծանոթ է իրավաբանական կազմակերպություններին. Նա օգնության համար դիմել է Sapari ոչ կառավարական կազմակերպությանը, որն աշխատում է կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության ուղղությամբ։ Պատասխանը ստանալուց հետո նա կոնտակտային տվյալները ուղարկել է Ռենադային։ Փաստաբանները հանդիպեցին Ռենադային նա վրացերեն չի խոսում, ուստի թարգմանիչ է եղել շփումը պարզեցնելու համար ։ Փաստաբանները ծանոթացել են Ռենադայի պատմությանը, թե ինչու է նա ապրում Ախալցխայում, իսկ երեխաները՝ Հայաստանում, և ինչու չի կարողանում շփվել երեխաների հետ։ Sapari-ի փաստաբանները Հայաստանում գտել են իրավաբաններ, ովքեր աշխատում են կանանց և երեխաների հարցերով։ Վրացի և հայ փաստաբաններն օգնել են Ռենադային գտնել երեխաներին և հեռախոսով շփվել նրանց հետ։

Radio NOR · Есть люди, которые умеют протягивать руку помощи

Ռենադան վիրահատության կարիք ունի. Ձեռքի վրա ուռուցք կա, որն առաջացել է դիալիզի հետևանքով։ Վիրահատության հետ կապված՝ փաստաբանները կապ են հաստատել սոցիալական աշխատողի հետ, ով նշանակել է Ռենադային՝ դիմելու բժշկի։ Եվ հավանաբար, ստուգումից հետո վիրահատությունն անվճար կլինի։ Ռենադան հաշմանդամ է, և վիրահատությունը ֆինանսավորելու է պետությունը։ Ռենադայի խոսքով՝ սոցիալական աշխատողն ասել է, որ եթե համապատասխան փաստաթղթեր ներկայացվեն, ապա տան վարձը կվճարի պետությունը։

Ինչպես նշում է Լիլիթը, նա սկսել է օգնել Ռենադային այն պատճառով, որ նրանք համագյուղացիներ են, և որ Ռենատդան վրացերեն չի խոսում։

Ինչպես նշում է Լիլիթը, նույնիսկ որոշել են դրամահավաք կազմակերպել վարձակալության և վիրահատության համար։ Այս պահին Լիլիթի հետ կապվել է մի կին, ով առաջարկել է իր տունն անվճար տալ Ռենադային։ Սակայն տունը հիվանդանոցից հեռու է, և նա չի կարողանում ոտքով հասնել հիվանդանոց։

Այն բանից հետո, երբ իմացել են, որ վիրահատությունն անվճար է լինելու, չեղարկել են գումարի հավաքագրումը։

Լիլիթը հույս ունի, որ ապագայում Ռենադան կկարողանա հանդիպել և նույնիսկ ապրել երեխաների հետ։