News Georgia լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի արտգործնախարար Միխայիլ Ջանելիձեն երկրի խորհրդարանում հայտարարել է, որ ռուս-վրացական սահմանին ապրանքաշրջանառության միջազգային մոնիթորինգի շուրջ երկխոսությունը կվերսկսվի 2017 թվականի հունվարին, երբ այդ աշխատանքում կներգրավվի Շվեյցարիան ներկայացնող նոր բանագնացը։
Ռուսաստանի ու Վրաստանի կառավարությունները ապրանքաշրջանառության ու մաքսային վարչարարության մոնիթորինգի մեխանիզմի հիմնական սկզբունքների մասին երկկողմ համաձայնագիրը ստորագրել են 2011 թվականի նոյեմբերի 9-ին՝ Ժնևում։
Ռուս-վրացական սահմանին ապրանքաշրջանաության մոնիթորինգի մասին համաձայնագրի պայմանների շուրջ բանակցությունները վարում է շվեյցարական SGS ընկերությունը։
Ջանելիձեն ընդգծել է, որ կողմերի միջև մնացել են մի շարք չլուծված հարցեր, և վերջնական որոշման ընդունման համար իրենք ակնկալում են բանագնացի գալստյանը։