Դեռեւս հնագույն ժամանակներից սննդի մեջ օգտագործվող ձիթենու պտուղներն այսօր ավելի մեծ տարածում ունեն, ապահովել են իրենց տեղը յուրաքանչյուր սեղանին եւ նույնիսկ կարելի է ասել՝ հանդիսանում են մարդու առողջության «պահապան»: Ձիթենին մշտապես կանաչ ծառ է:
«Նշեմ, որ Երկրի բոլոր շնորհներից ձիթապտղի յուղն է քո անվերջանալի հանգստությունը` քո կանաչ սիրտը»,- գրում է Պաբլո Ներուդան իր «Ձիթապտղի մասին օդայում»: Միջերկրածովյան գրեթե բոլոր երկրներում էլ աճեցնում են ձիթենու ծառ: Օրգանիզմի վրա ոչ մի նեգատիվ ազդեցություն չունեցող ձիթապտղի յուղն իր մեջ պարունակում է սպիտակուցներ, պեկտիններ, A, D, K, C, B, E վիտամիններ, կարոտին, ինչպես նաեւ` բիոֆլավոնոիդներ, եւ առհասարակ այն համարվում է սնուցման աղբյուր:
Ամերիկացի գիտնականները պարզել են, որ ձիթապտղի յուղի բաղադրիչներից մեկը մարդու օրգանիզմի վրա ունեցած հակաբորբոքային ազդեցություններով շատ նման է իբուպրոֆենին: Այդ բաղադրիչը ստացել է օլեոկանտալ անվանումը եւ կարող է պահպանել օրգանիզմը շատ հիվանդություններից, նույնիսկ այնպիսիներից, ինչպիսիք են` սիրտ-անոթային, ուռուցքային եւ Ալցհեյմերի հիվանդությունները: Եվրոպական 5 երկրներից 182 մարդու շրջանում անցկացված հետազոտությունները ցույց են տվել, որ օրվա մեջ շատ քիչ քանակությամբ զեյթունի ձեթ ընդունելը իջեցնում է օրգանիզմում բջջային մուտացիաներն ու վնասվածքները, որ ընդունակ են հանգեցնելու ուռուցքային հիվանդությունների:
Թե ձիթենու պտուղները, թե ձեթը շատ օգտակար են աղեստամոքսային տրակտի աշխատանքին: Կարեւոր չէ՝ գերադասում եք օգտագործել կանա՞չ, թե՞ սեւ ձիթապտուղ, միեւնույն է, երկուսն էլ պարունակում են մեծ քանակությամբ երկաթ ու վերը նշված օգտակար նյութերն ու վիտամինները: Աղցանի մեջ խորհուրդ է տրվում այն օգտագործել կամ երկու մասի բաժանած, կամ ամբողջական:
Շատ օգտակար է սննդի մեջ օգտագործել ձիթապտղի ձեթի պարունակությամբ հաց կամ սովորություն դարձնել՝ այն, ինչ տապակում եք, պատրաստել զեյթունի ձեթով: Ինչպես են մեր ընթերցողները պայքարում հազի դեմ
– 2 ճաշի գդալ եռագույն մանուշակը երեկոյան լցնել թերմոսի մեջ 2 բաժակ եռջրով: Առավոտյան քամել այն եւ խմել կես բաժակից, ուտելուց 30 րոպե առաջ:
– Եզան լեզվի թարմ տերեւներից քամած հյութին ավելացնել մեղր (1/2 բաժակ հյութին` 1 թեյի գդալ մեղր): Խմել օրվա ընթացքում: Պետք է ասել, որ այս բուժամիջոցը օգտակար է նաեւ ստամոքսի խոցի դեպքում:
– Կոճապղպեղի (իմբիրի) արմատն ունի բուժիչ հատկություն: Կաթի մեջ լցնել 1 թեյի գդալ կոճապղպեղի փոշի, ապա եռացնել, ավելացնել մեղր ու խմել: – Իրար խառնել 10 բաժին խնկեղեգի արմատներ, 8 բաժին տուղտի արմատ, 4 բաժին տատրակի տերեւ, 3 բաժին մատուտակի արմատ եւ անիսի պտուղներ Այս խառնուրդից 1 ճաշի գդալին ավելացնել 2 բաժակ եռջուր եւ թրմել 20 րոպե, այնուհետեւ քամել թանզիֆով եւ ընդունել յուրաքանչյուր 3 ժամը մեկ:
– Ինչպես գիտենք, ուժեղ ազդեցությամբ է օժտված սխտորը: Եվ այն նույնիսկ օգնում է պնեւմանիայի ժամանակ, եթե 100 գ սխտորի խյուսին խառնենք 500 գ բադի ճարպ ու այն տաքացնենք եռացող ջրի գոլորշու վրա: Ստացվածը խիտ քսել պերգամենտի թղթի վրա ու դնել կրծքին` կապելով այն բրդե շորով: Այս բուժումը պետք է անել, 2 շաբաթ հետո հանգիստ տալ 1 շաբաթ, ապա կրկնել մինչեւ լավանալը:
Թվարկված միջոցներն ունեն նաեւ օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնելու հատկություն, ինչն այսօր անհրաժեշտ է գրիպից պաշտպանվելու համար:med-praktik.com