Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Սուրբ Հարության տոնը

Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Սուրբ Հարության տոնը

Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնը (Մեծ Զատիկը):

Զատկի օրը որոշակի օրացույցային ամրագրում չունի, այն շարժական է: Յուրաքանչյուր տարի տոնի օրը փոխվում է։ Հայ Առաքելական եկեղեցին Զատիկը նշում է գարնանային գիշերահավասարին հաջորդող առաջին լիալուսնի կիրակի օրը:

Զատկին նախորդում է Ավագ շաբաթը։

«Սուրբ Զատիկը մեր ժողովրդի ամենասիրելի տոներից է, որի խորհուրդը ճշմարտության լույսի, խաղաղության ու վերածննդի հաղթանակն է:

Այս նվիրական տոնի կապակցությամբ սրտանց մաղթում եմ մեր երկրին ու քաղաքացիներին ամուր հավատ, ոգու ամրություն ու ընտանեկան ջերմություն», – տոնի առթիվ հղած իր շնորհավորանքում նշել է նախագահ Վահագն Խաչատուրյանը:

Azatutyun.am