Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին ներում է շնորհել 175 դատապարտյալի, որոնցից 12-ը կանայք են: Համաներման հրամանագիրը նախագահը ստորագրել է դեկտեմբերի 27-ին:
Համաներման պետական հանձնաժողովի նախագահ Զվիադ Քորիձեն ասել է, որ 122 դատապարտյալներ ազատազրկման վայրերից դուրս կգան արդեն այսօր, իսկ 53-ի պատժաժամկետները կրճատվել են։ Տեղեկացնում է Ալիք Մեդիան՝ հղում կատարելով «frontnews.ge»-ին:
«Համաներման հարցերով հանձնաժողովը աշխատել է 2016 թվականի դեկտեմբերի 13-ից 20-ը, որի ընթացքում մշակել և նախագահին է փոխանցել խորհրդատվությունները: Նախագահի հրամանագիրն արդեն փոխանցվել է Վրաստանի Պատիժների իրականացման և պրոբացիայի նախարարությանը»,- լրագրողներին տված բիֆինգում նշել է Համաներման հանձնաժողովի ղեկավար Զվիադ Քորիձեն: