Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկություններով՝ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում սպասվում է անկայուն եղանակ։ Ջերմաստիճանն ընթացիկ օրերին կլինի 20-22 աստիճանի սահմաններում, իսկ հաջորդ օրերին համեմատաբար կնվազի։
Արեւմտյան Վրաստանի շրջանների մեծ մասում սպասվում է անձրեւ, սպասվում է 15-20 աստիճան տաքություն։ Արեւելյան Վրաստանում եւս անկայուն եղանակ է սպասվում, ջերմաստիճանը կլինի 16-21 աստիճանի սահմաններում։
Ապրիլի 11 -ին Ախալցխայում սպասվում է ցերեկը՝ 16, գիշերը՝ 7 աստիճան տաքություն։ Բորժոմիում ցերեկը սպասվում է 17, գիշերը՝ 6 աստիճան տաքություն։
Ասպինձայում ցերեկը կլինի 17, գիշերը՝ 7, Ադիգենում ցերեկը սպասվում է 11, գիշերը՝ 5 աստիճան տաքություն։
Ախալքալաքում ցերեկը կլինի 12, գիշերը՝ 4։ Նինոծմինդայում ցերեկը՝ 9, գիշերը՝ 3 աստիճան տաքություն։
Ինչ վերաբերում է մայրաքաղաքին, ապա Թբիլիսիում նույնպես սպասվում է անձրեւային եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կտաքանա մինչև 16, գիշերը՝ 9 աստիճան տաքություն։