Ռուբլին վերջին մի քանի օրվա ընթացքում շարունակում է թուլանալ ինչպես դոլարի, անյպես էլ վրացական լարիի նկատմամբ:
NOR ռադիոկայանի լրագրողը այսօր՝ ապրիլի 10 -ին, այցելեց Նինոծմինդա քաղաքի բանկեր ճշտելու համար ռուբլիի փոխարժեքը:
Նինոծմինդայի «Credo» բանկի տվյալների համաձայն, այսօր Ռուսաստանից փոխանցվող գումարը լարիով կանխիկացնելու դեպքում՝ 1000 ռուբլին արժե 29,70(Золотая Корона), 27,80(Юнистрим): Իսկ 1000 ռուբլի ձեռք բերելու համար արժե 25,50 լարի:
«TBC» բանկում 1000 ռուբլի ձեռք բերելու համար արժե 26 լարի, իսկ փոխանցվող գումարը լարիով կանխիկացնելու դեպքում 1000 ռուբլին արժե 29,60(Золотая Корона):
«Liberty» բանկում 1000 ռուբլի ձեռք բերելու համար արժե 27,70 լարի, իսկ փոխանցվող գումարը լարիով կանխիկացնելու դեպքում 1000 ռուբլին արժե 30 լարի (Золотая Корона) (Юнистрим):
Նինոծմինդայի բիրժայի մասնավոր աշխատակիցների խոսքով՝ ռուբլու առքը այսօր 31 լարի է իսկ վաճառքը 30 լարի:
Նշենք, որ Վրաստանի Ազգային բանկի հրապարակած տվյալների համաձայն՝ ապրիլի 10 -ին, 100 ռուբլին արժե 3.0692 լարի է, ԱՄՆ մեկ դոլարն արժե 2.5330 լարի, եվրոն՝ 2.7655 լարի, Հայկական 1000 դրամը արժե 6.5203 լարի։