
«Զուգահեռ ներմուծումը» Ռուսաստան հանգեցրել է ԱՊՀ տարածքում պահեստների պակասի․ գրում է «Կոմերսանտ» թերթը։ Հրատարակությունը նշում է, որ Բելառուսում, Ղազախստանում և Ղրղզստանում պահեստային տարածքների պահանջարկը կրկնապատկվել է։ Ռուսաստանից ժամանած ընկերություններին պահեստավորման համար անհրաժեշտ է մոտ 400 հազար քառ/մ՝ հետխորհրդային երկրներում զուգահեռ ներմուծման զգալի ծավալի պատճառով։
Ղազախստանում, Վրաստանում, Հայաստանում, Ղրղզստանում և Տաջիկստանում ազատ տարածքներ գրեթե չկան, Բելառուսում դրանք կազմում են 1,6 մլն ք/մ-ի 2,8%-ից ոչ ավելին։ Ընդգծվում է, որ պահեստների պակասը բարդանում է զուգահեռ ներմուծման աճով։ Մարտին ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարությունը հաստատել է այն ապրանքների թարմացված ցանկը, որոնք թույլատրվում են զուգահեռ ներմուծել Ռուսաստան։ 1in.am