Սուրճի հետ կամ քաղցր է պետք կամ «քաղցր բամբասանք».Սվետլանա Սիմոնյան

Սուրճի հետ կամ քաղցր է պետք կամ «քաղցր բամբասանք».Սվետլանա Սիմոնյան

NOR ռադիոկայանի ռադիոհաղորդավար Ասյա Իսոյանի հյուրն է Սվետլանա Սիմոնյանը:


«Կնոջ ձայնը» հաղորդման այսօրվա թեման ամուսնալուծությունն է և դրա շուրջ հասարակության ծավալած խոսակցությունները:


Ամուսնալուծության իրավիճակին երեխաների անմիջական հակազդումները դեպքերի մեծամասնությամբ բավական բուռն են լինում: Անհաշտ ընտանիքում հասակ առնող երեխաների և նրանց հոգեբանական իրավիճակի մասին ևս խոսվել է այս ծրագրում:


Այս և այլ մանրամասների մասին կարող եք լսել աուդիոձայնագրությունում.

Radio NOR · Սուրճի հետ կամ քաղցր է պետք կամ քաղցր բամբասանք.Սվետլանա Սիմոնյան

Վերջաբանի փոխարեն….

Որոշ ուսումնասիրողների համաձայն ամուսնալուծության հետևանքները երեխան կրում է իր վրա բավական երկար ժամանակ, դրանք իրենց բացասական ազդեցությունն են գործում անձի հոգեկերտվածքի վրա, այնուհետ, արդեն հասուն տարիքում իրենց արտահայտությունը գտնելով նրա սեփական ընտանեկան հարաբերություններում:

Ծնողների ամուսնալուծությունը խիստ բացասաբար է անդրադառնում երեխայի հետագա սոցիալական հարմարման՝ ադապտացիայի վրա:
Ուսումնասիրողները, հաշվի առնելով բոլոր դեմոգրաֆիկ, հոգեբանական տնտեսական գործոնները, պարզել են, որ ամուսնալուծված ծնողների երեխաները երկու անգամ հաճախ են ամենատարբեր խնդիրներ ունենում, քան չամուսնալուծված ծնողների երեխաները:

Այսպես օրինակ 18-22 տարեկան երիտասարդների շրջանում ծնողների ամուսնալուծությունը վերապրածների 40%-ը այցելում է հոգեբանին, 25%-ը բարձր դասարաններում թողել են դպրոցը, 65%-ը վատ հարաբերություններ  ունեն հայրերի հետ, 30%-ը մայրերի հետ: