Կրթությունն արտասահմանում. եզակի փորձ, որը ընդմիշտ փոխում է կյանքը

Կրթությունն արտասահմանում. եզակի փորձ, որը ընդմիշտ փոխում է կյանքը

Արտերկրում սովորելը եզակի փորձ է, որը կարող է ընդմիշտ փոխել երիտասարդների կյանքը։ Ուսանողները, ովքեր մեկնում են սովորելու այլ երկիր, առերեսվում են նոր մշակույթների, լեզուների, սովորույթների և հանդիպում տարբեր մարդկանց ամբողջ աշխարհից:

Ներկայումս Նինոծմինդայի բազմաթիվ երիտասարդներ մասնակցում են արտերկրում սովորելու տարբեր կրթական ծրագրերի։

Շաղիկ Արզումանյանը նրանցից է, ով ռիսկի է դիմել մասնակցել «Էրազմուս+» ուսումնական ծրագրին։ Շաղիկի համար արտասահմանում սովորելը եզակի փորձ է, որը փոխել է նրա կյանքը: Ծրագիրը երիտասարդ աղջկան հնարավորություն է տվել ոչ միայն ձեռք բերել նոր գիտելիքներ և հմտություններ, այլև ընդլայնել իր մտահորիզոնը, շփվել տարբեր մշակույթների և լեզվական խմբերի մարդկանց հետ, սովորել նոր ավանդույթներ և սովորույթներ:

«Մինչ «Էրազմուս+» ծրագրին դիմելը ես մտածեցի այս ծրագրի բոլոր առաջնահերթությունների մասին։ Ինձ համար ամենակարեւորը եվրոպական կրթություն ստանալն էր։ Միայն Գերմանիա գնալու և ուսումս շարունակելու միտքն ինձ ոգեշնչում էր։ Ծանոթացա նրանց կրթական համակարգի հետ ու, համեմատելով Վրաստանի կրթական համակարգի հետ, կարող եմ ասել, որ կան տարբերություններ, բայց դրանք այնքան էլ շատ չեն»,-նշում է իր խոսքում մեր զրուցակիցը։

Շաղիկը բարելավել է իր անգլերենի իմացությունը։ Բոլոր դասերն անցկացվել են անգլերենով։ Նա կես տարի սովորել է Գերմանիայում և այս ժամանակահատվածը նրա մեջ շատ բան է փոխել։

«Ուրիշ երկրում կյանքը կարող է առաջին հայացքից դժվար թվալ, բայց ընտելանալուց հետո հասկացա, որ այս փորձը անգին է։ Այն ինձ սովորեցրեց ինքնուրույն հաղթահարել դժվարությունները, ինձ ավելի անկախ դարձրեց և սովորեցրեց հարմարվել ցանկացած իրավիճակի: Արտերկրում ապրելն ինձ ավելի պատասխանատու, կազմակերպված ու ինքնավստահ է դարձրել։ Այս բոլոր որակները շատ կարևոր են ինչպես անձնական, այնպես էլ մասնագիտական ​​կյանքում։ Սա է պատճառներից մեկը, որ գործատուները նախընտրում են միջազգային փորձ ունեցող մարդկանց։ Երկրորդ պատճառը, իհարկե, տարբեր մշակույթներին ծանոթանալու հնարավորությունն է, ինչի համար էլ ուսանողները նախընտրում են այս ծրագիրը: Որոշ ժամանակ այլ երկրում ապրելուց հետո դուք շատ բան կսովորեք այդ երկրի ժողովրդի և մշակույթի մասին։ Այս փորձը կօգնի ձեզ հարմարվել նոր միջավայրին և ձեզ ավելի հարմարավետ զգալ»,-նշում է Շաղիկը։

Radio NOR · Выбор вуза в Европе: что учитывать при принятии решения

«Էրազմուս+» ծրագիրը Եվրոպական Միության ծրագիր է։ Այն ուսանողներին հնարավորություն է տալիս սովորել եվրոպական տարբեր երկրներում՝ որպես մեկ կամ մի քանի կիսամյակների փոխանակման մաս:
«Էրազմուս+» ծրագրին մասնակցելու ընթացքում Շաղիկը ծանոթացել է մարդկանց հետ գրեթե ամբողջ աշխարհից, և նրանց հետ շփումն օգնել է նրան ավելի լավ հասկանալ աշխարհը։ Շաղիկը սովորել է Գերմանիայի Զիգենի համալսարանում՝ միջազգային հարաբերությունների և քաղաքագիտության ֆակուլտետում։

«Տարբեր կարծիքներն ու տեսակետները, որոնց հանդիպեցի, ընդլայնեցին իմ մտահորիզոնը և, կարելի է ասել, հարստացրին իմ անհատականությունը: Տարբեր մշակույթների հետ ծանոթանալը ստիպեց ինձ գնահատել մեր սեփական մշակույթի բոլոր այն կողմերը, որոնց ես ուշադրություն չէի դարձնում: Բացի այդ, բազմամշակութային մթնոլորտում անցկացրածս ժամանակը ինձ սովորեցրեց, թե ինչպես հաղթահարել արգելքները և ավելի հեշտ կապվել մարդկանց հետ: Մյուս որակը, որը նույնպես կարևոր է ապագայի համար, զարգացումն է ինչպես անձնական, այնպես էլ մասնագիտական տեսանկյունից: «Էրազմուս+»-ը մեզ ոչ միայն հնարավորություն է տալիս սովորելու արտերկրում, այլ նաև՝ տալիս է պրակտիկա անցնելու հնարավորություն, որը կօգնի ընդմիշտ բարելավել մեր գիտելիքներն ու մասնագիտական ​​հմտությունները», -նշում է Շաղիկ Արզումանյանը։

Մի քանի օտար լեզուների իմացությունն օգնել է Շաղիկին իր կարիերայում։ Նրան հաջողվել է աշխատանք գտնել և օգտագործել արտերկրում սովորելու ընթացքում ձեռք բերած բոլոր գիտելիքներն ու հմտությունները։ Շաղիկն աշխատում է որպես օպերատոր Վրաստանում գործող Concentrix Service ՍՊԸ-ում: Նրա խոսքով, իր բոլոր սպասելիքներն արդարացել են։ Այս ընթացքում նա և՛ ժամանակ է ունեցել, և՛ միջոցներ՝ այցելելու եվրոպական այլ երկրներ։ «Էրազմուս+»-ը ծրագիրը ֆինանսավորել է բոլոր ծախսերը։

Շաղիկը բոլոր ուսանողներին խորհուրդ է տալիս քրտնաջան սովորել, կատարելագործել անգլերենը և չվախենալ մասնակցել «Էրազմուս+» ծրագրին։ Ըստ նրա՝ մասնակիցները հնարավորություն կունենան սովորել արտերկրում, ստանալ եվրոպական կրթություն, բարելավել իրենց լեզվական հմտությունները, ինտեգրվել եվրոպական նոր հասարակությանը, կատարելագործել իրենց մասնագիտական ​​հմտությունները և ճանապարհորդել եվրոպական երկրներում։

Արտերկրում կրթությունը նաև նպաստում է էթնիկ փոքրամասնությունների ինտեգրմանը: Տարբեր երկրների երիտասարդները, միասին սովորելով, հնարավորություն ունեն ճանաչելու միմյանց։ Բացի այդ, նրանք կարող են կամուրջ դառնալ իրենց երկրի և այն երկրի միջև, որտեղ սովորում են և նպաստել նրանց միջև բարեկամական և գործնական հարաբերությունների ամրապնդմանը։

Մեր երկրորդ զրուցակցի՝ Եկատերինա Ղափլանյանի համար 2023 թվականին ԱՄՆ մեկնելը անսպասելի իրադարձություն է եղել։ Եկատերինան աշխատում է Սամցխե-Ջավախքի մեդիա կենտրոնում և սովորում է Եղիայի համալսարանի սոցիալական աշխատանքի ֆակուլտետի մագիստրատուրայում: Եկատերինան Վրաստանում ԱՄՆ դեսպանատան կազմակերպած «Բաց աշխարհ» ծրագրի շրջանակներում 10 օրով մեկնել է ԱՄՆ։ Ծրագրին Վրաստանից մասնակցել են հինգ աղջիկներ, այդ թվում՝ ազգային փոքրամասնության ներկայացուցիչ Եկատերինա Ղափլանյանը Նինոծմինդայից։

«Ծրագրի մասին տեղեկացա սոցցանցերից ու որոշեցի մասնակցել։ Չնայած հույս չունեի, որ ինձ կընդունեն։ Ծրագրի թեման ներառականությունն էր, որը վերաբերում էր էթնիկ փոքրամասնություններին ու հաշմանդամություն ունեցող անձանց: Ես որոշեցի փորձել: Տարբեր ծրագրերի մասնակցելն օգնում է ընդլայնել մտահորիզոնը»,-նշում է երիտասարդ աղջիկը։

Եկատերինան պատմում է, որ առանձնակի սպասելիքներ չի ունեցել, չէր էլ մտածում, որ կգնա Ամերիկա։ Այնուամենայնիվ, այս ճամփորդությունը նրա համար արդյունավետ է եղել և նա հետաքրքրված էր տեսնել, թե ինչպես են այնտեղ աշխատում տարեցների և հաշմանդամություն ունեցող մարդկանց հետ:

«Ծրագիրն ինձ մոտիվացիա տվեց ակտիվ աշխատելու այստեղ՝ Վրաստանում, այնտեղ ավելի արդյունավետ են աշխատում։ Օրինակ, մեր Նինոծմինդայի մունիցիպալիտետում հաշմանդամություն ունեցող մարդկանց հետ չեն աշխատում, ինչը շատ վատ է։ Ամերիկայում նման մարդկանց հետ աշխատում են հատուկ ծրագրերով, որոնք օգնում են նրանց զարգանալ»- նշում է նա։

Եկատերինան ցանկանում է օգտագործել այնտեղ ստացած գիտելիքները տեղում, որպեսզի հասարակության մեջ շատ բան փոխի դեպի լավը, որպեսզի այն օգտակար լինի բոլոր բնակիչներին։ Եկատերինան այժմ ինքնավստահություն ունի և չի վախենում նոր բաներ փորձել։ Նա ցանկանում է մեկնել Եվրոպա և այնտեղ շարունակել ուսումը, որպեսզի տեսնի, թե ինչպես են եվրոպական երկրներում ապրում իրականում, այլ ոչ թե հեռուստատեսությամբ կամ սոցիալական ցանցերով»։

«Էրազմուս+» ծրագիրը Եվրոպական Միության ծրագիր է։ Այն ուսանողներին հնարավորություն է տալիս սովորել եվրոպական տարբեր երկրներում՝ որպես մեկ կամ մի քանի կիսամյակների փոխանակման մաս:
«Էրազմուս+» ծրագրին մասնակցելու ընթացքում Շաղիկը ծանոթացել է մարդկանց հետ գրեթե ամբողջ աշխարհից, և նրանց հետ շփումն օգնել է նրան ավելի լավ հասկանալ աշխարհը։ Շաղիկը սովորել է Գերմանիայի Զիգենի համալսարանում՝ միջազգային հարաբերությունների և քաղաքագիտության ֆակուլտետում։

«Տարբեր կարծիքներն ու տեսակետները, որոնց հանդիպեցի, ընդլայնեցին իմ մտահորիզոնը և, կարելի է ասել, հարստացրին իմ անհատականությունը: Տարբեր մշակույթների հետ ծանոթանալը ստիպեց ինձ գնահատել մեր սեփական մշակույթի բոլոր այն կողմերը, որոնց ես ուշադրություն չէի դարձնում: Բացի այդ, բազմամշակութային մթնոլորտում անցկացրածս ժամանակը ինձ սովորեցրեց, թե ինչպես հաղթահարել արգելքները և ավելի հեշտ կապվել մարդկանց հետ: Մյուս որակը, որը նույնպես կարևոր է ապագայի համար, զարգացումն է ինչպես անձնական, այնպես էլ մասնագիտական տեսանկյունից: «Էրազմուս+»-ը մեզ ոչ միայն հնարավորություն է տալիս սովորելու արտերկրում, այլ նաև՝ տալիս է պրակտիկա անցնելու հնարավորություն, որը կօգնի ընդմիշտ բարելավել մեր գիտելիքներն ու մասնագիտական ​​հմտությունները», -նշում է Շաղիկ Արզումանյանը։

Ջիվանը Եվրոպայում ստացած գիտելիքներն օգտագործում է տեղում։ Նա հանդիպում է երիտասարդների հետ, կիսվում է իր փորձով, որպեսզի նրանք էլ մասնակցեն նմանատիպ ծրագրերի։ Ջիվանի խոսքով՝ տարբեր երկրներ այցելելուց հետո կյանքի նկատմամբ իր հայացքները ևս փոխվել են։

«Ես կցանկանայի փոխել իմ երկիրը՝ ներմուծելով ազատություն և բարելավելով մարդկանց միջև հարաբերությունները: Մեր գյուղում չկան բավականաչափ երիտասարդական կենտրոններ, երգի, պարի, նկարչության, սպորտի պարապմունքներ, որպեսզի երիտասարդներն ակտիվորեն զբաղվեն մշակութային ու մարզական կյանքով»,- սրտնեղում է երիտասարդը։

Ջիվանը այժմ աշխատում է իր մագիստրոսական թեզի վրա և միաժամանակ աշխատում որպես օպերատոր 112 թեժ գծում։

Այսպիսով, Ջիվան Մկրտչյանը, Շաղիկ Արզումանյանը և Եկատերինա Ղափլանյանը վառ օրինակ են, թե ինչպես երիտասարդները կարող են օգտագործել արտերկրում ձեռք բերած իրենց գիտելիքներն ու փորձը՝ բարելավելու կյանքը իրենց երկրում։

Միջազգային փորձը մեծապես կարող է օգտակար լինել մասնագիտական ​​կյանքում, քանի որ գործատուները նախընտրում են նման փորձ ունեցող մարդկանց։ Բացի այդ, ծանոթանալով տարբեր մշակույթների ներկայացուցիչների հետ՝ ուսանողները կարող են շատ բան սովորել այլ երկրների մարդկանց և մշակույթի մասին, ինչը կօգնի նրանց հարմարվել նոր միջավայրին և զգալ ավելի հարմարավետ։