
Քութաիսիում Սուրբ Զատիկի տոնի կապակցությամբ 100 լարիանոց վաուչերներ են բաժանվել
Զատիկի տոնի կապակցությամբ Քութաիսիի մունիցիպալիտետում 100 լարի արժողությամբ վաուչերներ են բաժանվել։ Այս մասին տեղեկություն է տարածում Քութաիիսիի քաղաքապետարանը։
Նրանց տվյալներով՝ այս տարի առաջին անգամ քաղաքացիները Սուրբ Զատիկի համար ստացել են 100 լարիի կտրոններ։
«Վաուչերը կարող է օգտագործվել 1 տարի, իսկ շահառուները կընտրեն գնվելիք ապրանքները։ Քութաիսիի քաղաքապետարանը վաուչեր է տրամադրել 3850 մարդու։ Վաուչերներ են տրվել նաև Քութայիսում բնակվող Ուկրաինայի քաղաքացիներին»,- ասվում է տեղեկատվության մեջ։