Հնարավոր չէ Ամանորի գիշերը պատկերացնել առանց հրավառության լույսերի, սակայն իչքանո՞վ ճիշտ ենք մենք տիրապետում հրավառության միջոցներից օգտվելու անվտանգության կանոններին:
Ամեն տարի անորակ տեխնիկայի կամ դրանից անզգույշ կերպով օգտվելու պատճառով տուժում են բազմաթիվ մարդիկ: Յուրաքանչյուր հրավառության միջոց ունի հրդեհ առաջացնելու պոտենցիալ վտանգ և հնարավոր է դրանից վնասվածք ստանալ, այդ պատճառով այդ միջոցների կիրառման անվտանգությունը առաջին հերթին կախված է մարդու գիտելիքներից:
Տեղեկանալու համար Նինոծմինդայում հրավառության վաճառքով զբաղվող մարդիկ արդյո՞ք տեղյակ են դրանց օգտագործման կանոններից և արդյո՞ք գնորդներին խորհուրդներ տալիս են այդ հարցում, թե ոչ, մենք անցկացրինք հարցում վաճառականների և գնորդների շրջանում:
Այսպիսով` վաճառականները խորհուրդ են տալիս հրավառության միջոցներ գնելիս ուշադրություն դարձնել դրանց ժամկետին, գործարանային արտադրությանը և կարդալ ապրանքի վրա գրված օգտագործման կանոնները և խիստ կերպով հետևել դրանց:
Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը իր հերթին կոչ է անում քաղաքացիներին հետևել հրավառության միջոցների օգտագործման անվտանգության կանոններին:
Մանրամասները լսեք մեր նյութում.
Անաիտ Զալալյան