Ճիակոկոնոբայի գիշերը կխստացվի թափոնների այրման վերահսկողությունը

Ճիակոկոնոբայի գիշերը կխստացվի թափոնների այրման վերահսկողությունը

Զատիկի շքեղ տոնին նախորդող չորեքշաբթի օրը անցկացվում է ավանդական ծեսով՝ «Ճիակոկոնոբա»։ Ծեսի ժամանակ կրակ վառելու համար բնակչությունն օգտագործում է տարբեր տեսակի քաղաքային աղբ։
 

Նշված թափոնների այրման ժամանակ արտանետվում են շրջակա միջավայրի և մարդու առողջության համար վտանգավոր թունավոր, քաղցկեղածին նյութեր և գազեր։ Վտանգ է սպառնում բնակչության, հատկապես երեխաների առողջությանը, որոնք ակտիվորեն մասնակցում են ավանդական ծեսին։https://sknews.ge

Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության բնապահպանական վերահսկողության վարչությունը զգուշացնում է բնակչությանը, որ թափոնների կառավարման օրենսգրքով արգելվում է ցանկացած տեսակի թափոնների (այդ թվում՝ անվադողեր, պլաստմասսա, տերևներ) բաց այրումը։

Թափոնների կառավարման օրենսգրքի համաձայն՝ քաղաքային ոչ վտանգավոր թափոնների՝ տերևների, այգիների/այգու թափոնների, կենցաղային թափոնների բաց այրումը կտուգանվի 500 լարիով, իսկ անվադողերի, ռետինների եւ այլ էլաստոմերային նյութերի բաց այրման դեպքում իրավախախտը պետք է վճարի 1500 լարի տուգանք։

Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության բնապահպանական վերահսկողության վարչության աշխատակիցները կխստացնեն վերահսկողությունը «Ճիակոկոնոբայիի գիշեր»-ի նկատմամբ և համապատասխան կերպով կարձագանքեն յուրաքանչյուր խախտմանը։