Նավթի ծավալը, որը Ռուսաստանը արտահանում է նավահանգիստներով, նվազել է մինչև օրական 2,9 մլն բարել։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով սեփական հաշվարկները։
Նախորդ ամսվա ընթացքում Չինաստան, Հնդկաստան և Թուրքիա նավթի մատակարարումների կուտակային մակարդակն ընդհանուր առմամբ հասել է օրական 2,19 մլն բարելի։ Եվս 1,05 մլն բարել օրական միջինում նավերով փոխադրվել է անհայտ ուղղությամբ։ 1in.am