Նինոծմինդայի բնակիչները լարիի ամրապնդման եւ ռուբլիի անկման ազդեցությունների մասին

Նինոծմինդայի բնակիչները լարիի ամրապնդման եւ ռուբլիի անկման ազդեցությունների մասին

Վերջին օրերին վրացական լարին շարունակում է արժևորվել բոլոր հիմնական արժույթների նկատմամբ: Իսկ ինչ վերաբերվում է ռուբլիին վերջին մի քանի օրվա ընթացքում շարունակում է թուլանալ ինչպես դոլարի, անյպես էլ վրացական լարիի նկատմամբ:

Այսօր՝ ապրիլի 12 -ին, Նինոծմինդա քաղաքում բնակիչների մասնակցությամբ անցկացրեցինք հարցում, թե ի՞նչ են մտածում լարիի ամրապնդման եւ ռուբլու արտարժույթի նվազման մասին, ու թե ինչպիսի՞ ազդեցություն կունենա այդ ամենը բնակիչների սոցիալ – տնտեսական վիճակի վրա:

Բնակիչներից մեկի խոսքով՝ եթե լարին ամրապնդվել է դա մեզ համար լավ է, սակայն արտագնա աշխատանքից վերադարձողը բերում է ռուսական ռուբլի եւ այն այսօրվա դրությամբ շատ ցածր է, 30 լարի է կազմում 1000 ռուբլին, բնակիչների աշխատանքը այս պարագայում հավասարվում է զրոյի:

«Լարին ամրապնդվել է ու ապրանքների գները նույնպես որոշ չափով նվազել են, այն մարդիկ ովքեր լարի են ստանում իրենց համար էլի ձեռընտու է: Իսկ այն մարդիկ ովքեր Եվրոպայում կամ Ռուսաստանում են աշխատում ստացած գումարը փոխանակելու դեպքում բան չի մնում, դոլարը կամ եվրոն որոշ չափով էլի բարձր են իսկ ռուբլին ընդհանրապես արժեք չունի»,- նշեց բնակիչներից մեկը:

Մանրամասները՝ ձայնագրությունում.

Radio NOR · Նինոծմինդայի բնակիչները լարիի ամրապնդման եւ ռուբլիի անկման ազդեցությունների մասին

Կարդացեք նաեւ՝