
Հացթուխների ասոցիացիան հայտարարում է, որ հացի գինը նվազել է: Այսօրվանից սպառողն առևտրի կենտրոններում ընդհանուր սպառման հացը կգնի տասը թեթրիով ավելի էժան։
Պատճառն, ըստ արտադրողների՝ շուկայում ալյուրի իջեցված գներն են։ Անցած տարվանից մեկ պարկ ալյուրը էժանացել է մոտ 15 լարիով։ Այսօր մեկ պարկ ալյուրի գինը տատանվում է 52-55 լարիի սահմաններում:
Նշենք, որ արտադրողները ներկայումս բանակցություններ են վարում գյուղատնտեսության նախարարության հետ՝ ընդհանուր սպառման հաց արտադրողների համար կոմունալ սակագինը վերանայելու նպատակով։ Նրանց կարծիքով, եթե բանակցությունները հաջողությամբ ավարտվեն, ապա հացի գինն ավելի կնվազի: Jnews.ge