Նինոծմինդայում բենզինի գները նվազում է, սակայն տաքսիների և միկրոավտոբուսների գները մնում են անփոփոխ:
Նինոծմինդա քաղաքում բազմաթիվ բնակիչներ ուրախացել են բենզինի գնի նվազման լուրից։ Սակայն, չնայած դրան, տաքսիների և միկրոավտոբուսների գները շարունակում են մնալ նույն մակարդակի վրա, ինչը մտահոգություն է առաջացնում համայնքում։
Նինոծմինդայում բենզինի գների վերջին իջեցումները, որոնք պայմանավորված են նավթի համաշխարհային շուկայում տեղի ունեցած փոփոխություններով, ողջունել են քաղաքի բնակիչները։ Այժմ քաղաքում պրեմիում վառելիքի գինը տատանվում է 2,45 – 2,50 լարիի սահմաններում, եվրո ռեգուլյարը 2,09 – 2,30, դիզելինը 2,94 – 3,30, եվրո դիզելինը 3,04 – 3,30 լարիի սահմաններում։ Շատերն ակնկալում էին, որ վառելիքի ծախսերի այս նվազումը կհանգեցնի տաքսիների և միկրոավտոբուսների գների իջեցմանը: Սակայն իրականությունը որոշ չափով այլ է ստացվել։
Ինչպես մեզ հետ զրույցում ասում է բնակիչներից մեկը, կան մարդիկ, ովքեր տրանսպորտային միջոց չունեն, ինչի պատճառով էլ ստիպված են տաքսիներից կամ միկրոավտոբուսներից օգտվել։ Բայց վարորդները թանկ գին են պահանջում, իսկ դա ազդում է բնակիչների տնտեսական վիճակի վրա։
Տաքսիների և այլ տրանսպորտային միջոցների սեփականատերերն ասում են, որ դա պայմանավորված է տրանսպորտային միջոցների պահպանման և վերանորոգման հետ կապված գործառնական ծախսերի ավելացմամբ:
Մանրամասները մեր աուդիո նյութում։