Դեկտեմբերի 27-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի սակրեբուլոն հաստատեց 2017 թվակակի բյուջեն:
2017 թվականի բյուջեի եկամտային մասը կազմում է 4 միլիոն 422 հազար 300 լարի, այդ թվում 1 միլիոն 732 հազար 300 լարին բաժին է ընկնում տրանսֆերտներին: 165 հազար լարիի չափով գումար հանդիսանում է նպատակային տրանսֆերտ, իսկ տեղական հարկերը կազմում են 2 միլիոն 525 հազար լարի: Անցյալ տարվա բյուջեի հետ համեմատած 2017 թվականի բյուջեում մեծացված է տեղական հարկերից եկող եկամտային մասը և համապատասխանաբար փոքրացված է նպատակային տրանսֆերտը: Նոր բյուջեում կրճատված է պետական ծառայողների աշխատավարձերը 10%-ով, որը կազմում է 300 հազար լարի: Բյուջեի ծախսային մասը բախշված է հետևյալ կերպ:
500 հազար լարի հատկացված է սակրեբուլոյին, իսկ գամգեոբային՝ 1 միլիոն 364 հազար լարի:
Պահուսատային ֆոնդը կազմում է 80 հազար լարի:
Ռազմական ծառայությանը հատկացված է 60 հազար լարի:
Հասարակական առողջապահության կենտրոնը այս տարի պետական բյուջեից կստանա 109 հազար լարի:
Բնակչությանը սոցիալական օգնություն տրամադրելու համար բյուջեում հատկացված է 568 հազար լարի:
Ենթակառուցվածքային նախագծերի համար նախաստեսված է 870 հազար 400 լարի:
120 հազար լարի գումար է տրամադրվելու մունիցիպալիտետի կոմունալ ծառայությանը:
200 հազար 900 լարի գումար է նախատեսված արարողությունների տների, մարզասրահների և մարզադաշտերի կառուցման և վերանորոգման համար:
83 հազար լարի գումար է հատկացված նոր վարչական շենքի կառուցման համար:
465 հազար լարի գումար է նախատեսված մունիցիպալիտետի մանկապարտեզների գործարկման համար:
90 հազար լարի հատկացվելու է սպորտային միջոցառումների համար և 180 հազար լարի գումար՝ մունիցիպալիտետի մարզական դպրոցների համար:
222 հազար լարի կհատկացվի մունիցիպալիտետի մշակույթի ենթակա ծառայություններին:
Նինոծմինդայի մունիցիպալիտետի թանգարանները կստանան 31 հազար լարի:
Շրջանային ՛՛Արշալույս՛՛ թերթը կստանա 18 հազար լարի:
՛՛Փարվանա՛՛ հեռուստաընկերությանը հատկացված է 50 հազար լարի:
Մշակութային միջոցառումներ անցկացնելու համար նախատեսված է 20 հազար լարի գումար:
Վանքերի և եկեղեցիների համար նախատեսված է 40 հազար լարի:
14 հազար լարի նախատեսված է երիտասարդական միջոցառումների համար:
Բյուջեի ընդունմանը ներկա էր նաև քաղաքացիական սեկտորը՝ ի դեմս ՛՛Ջավախեթիի ողջամիտ հասարակություն՛՛ ոչկառավարական կազմակերպության ղեկավար Աղասի Զալալյանի, ով սակրեբուլոյի անդամներին առաջարկեց փոփոխություններ մտցնել 2017 թվականի բյուջեում: Նրա առաջարկը վերաբերում էր Նինոծմինդա քաղաքում նոր մանկապարտեզ բացելուն, մանկական խաղահրապարակների, ինչպես նաև երիտասարդության համար լողավազանի կառուցմանը:
Քննարկումներից հետո սակրեբուլոյի կողմից բյուջեն հաստատվեց առանց որևէ փոփոխության:
Մանրամասների մասին լսեք մեր նյութում.
Գարուշ Արզումանյան