
Նինոծմինդայի մունիցիպալիտետի ջրամատակարարման ծառայության աշխատակիցները վերացրել են Նինոծմինդա քաղաքի Ազատության և Հովսեփյան փողոցների խաչմերուկում ջրատարի վթարը։
Ջրամատակարարման ծառայության մասնագետների կարծիքով, հին խողովակները, որոնք պայթում են և շարքից դուրս գալիս, ջրագծի խզման հաճախակի պատճառ են հանդիսանում:
Ջրամատակարարման աշխատակիցները մեկնաբանեցին, որ այս տարի ջրի արտահոսքի խնդիրը շտկելու համար հնարավոր է միայն ժամանակավոր շտկում։
Հաջորդ տարի նախատեսվում է Նինոծմինդա քաղաքում հին ջրագծերը փոխարինել նորերով, ինչը կլուծի ջրագծի խզումների խնդիրը։