Նինոծմինդայից դեպի անցակետ տանող կենտրոնական ճանապարհին Վրաստանի Ճանապարհային դեպարտամենտի կողմից վերանորոգման աշխատանքներ իրականացվել է 2022 թվականին:
Սակայն այս տարի կենտրոնական ճանապարհը տեղ-տեղ սկսել է քանդվել եւ ճանապարհին գոյացել են փոսեր որոնք խանգարում են մեքենաների երթեւեկությանը:
Արդյոք նախատեսվում է իրականացնել վերանորոգման աշխատանքներ կենտրոնական ճանապարհին թե՞ ոչ, այս հարցի շուրջ փորձեցինք կապ հաստատել Վրաստանի ճանապարհային դեպարտամենտի աշխատակիցների հետ: Սակայն բազմաթիվ փորձերից հետո մեր զանգերին չպատասխանեցին:
NOR ռադիոկայանը ավելի ուշ նորից կփորձի կապ հաստատել Վրաստանի ճանապարհային դեպարտամենտի հետ եւ նյութը կթարմացվի:
Նշենք, որ նախկինում Վրաստանի ճանապարհային դեպարտամենտից մեզ հայտնել էին, որ քաղաքի կենտրոնական փողոցի մայթերի վերանորոգման աշխատանքներ իրականացվում է ամեն տարի եւ դրա հետ մեկտեղ կենտրոնական ճանապարհները:
Թեմատիկ՝