Վրաց-ռուսական «Կազբեգի-Վերին Լարս» անցակետում հինգերորդ օրն է հարյուրից ավելի վարորդներ գիշերն անցկացնում են մեքենաների մեջ, գրում է RadioTavisupleba-ն:
Հաղորդագրության համաձայն, վարորդները չեն կարող հատել սահմանը: Ըստ ռուսական կողմի՝ կոտրվել է իրենց մաքսային բազան, և փաստաթղթերի ստուգումը հետաձգվել է։
Վարորդների խոսքով, բեռնատարները դեպի սահմանակետ ուղեկցող ոստիկաններն անտեսում են իրենց։
Պաշտոնական վարկածի համաձայն՝ ապրիլի 10-ին կիբերհարձակում է տեղի ունեցել ՌԴ մաքսային ծառայության տվյալների բազայի վրա։ Սրա պատճառով ռուսական կողմի մաքսավորներն այլևս չէին կարող բեռներ հայտարարագրել կամ փաստաթղթեր տրամադրել։ Ապրիլի 12-ի երեկոյան համակարգը մասամբ վերականգնվել է, այժմ անցակետը հատում են բեռնատարներն ու պետհամարանիշներով մեքենաները: Սակայն ՆԳՆ-ն դեռևս չի հստակեցրել, թե երբ կբացվի սահմանը տարանցիկ մեքենաների համար։aliq.ge