Ինչ եղանակ է սպասվում Սամցխե-Ջավախեթիում Սուրբ Զատիկի օրերին

Ինչ եղանակ է սպասվում Սամցխե-Ջավախեթիում Սուրբ Զատիկի օրերին

Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Սամցխե-Ջավախեթիում մինչև ապրիլի 18-ը սպասվում է առանց անձրևի և տաք եղանակ, լեռնային քաղաքապետարաններում ցերեկային ժամերին օդերևութաբանները կանխատեսում են ջերմաստիճանի բարձրացում մինչև 20 աստիճան։

Ջերմաստիճանը Սամցխե-Ջավախեթիում ապրիլի 15-ին կբարձրանա 2-4 աստիճանով, Ախալցիխեում, Ադիգեինում, Ասպինձայում և Բորջոմիում օդը ցերեկը կտաքանա մինչև +16, +18, իսկ գիշերը՝ 0 , +2 աստիճան տաքութուն։

Տաք եղանակ է սպասվում նաև բարձր լեռներում՝ Ախալքալաքում, Նինոծմինդայում և Բակուրիանիում, ցերեկը սպասվում է +9, +11, իսկ գիշերը՝ -1, -3 աստիճան տաքութուն ։

Ապրիլի 16-ին և 17-ին մարզում կպահպանվի տաք և առանց տեղումների եղանակ, օդերևութաբանները կանխատեսում են ջերմաստիճանի բարձրացում 4-5 աստիճանով։ Ախալցիխեում, Բորջոմիում, Ասպինձայում և Ադիգենիում ջերմաստիճանը ցերեկը կբարձրանա մինչև +18, +20, իսկ գիշերը կլինի +2, +4 աստիճան տաքություն։

Ջերմաստիճանի բարձրացում է սպասվում նաև բարձր լեռներում՝ Ախալքալաքում, Նինոծմինդայում և Բակուրիանիում, ցերեկը կլինի +10, +14, գիշերը՝ +1, +2 աստիճան տաքություն։

Ապրիլի 18-ից օդերևութաբանները Սամցխե-Ջավախեթիում եղանակի փոփոխություն են կանխատեսում։

Sknews.ge