
Մեքսիկայում ապրիլի 16-ին արթնացել է Պոպոկատեպետլ հրաբուխը։ Ծուխը բարձրացել է մոտ 6700 մետր բարձրության վրա։ Այդ մասին հայտնում է Volcano Discovery-ը։
Ինչպես հայտնում է The Rio Times-ը, այն բանից հետո, երբ հրաբուխն արտանետել է մոխրի սյունը, այդ շրջանում սկսվել է մարդկանց տարհանումը։
Աղետների կանխարգելման ազգային կենտրոնի կողմից Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարանի (UNAM) հետ համատեղ իրականացվող ամենօրյա մշտադիտարկման համաձայն՝ վերջին 24 ժամվա ընթացքում Պոպոկատեպետլ հրաբխում գրանցվել է 148 արտանետում:
Պոպոկատեպետլը գտնվում է Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյից 64 կիլոմետր հարավ-արևելք: Այն աշխարհի ամենաակտիվ հրաբուխներից մեկն է: