Ծնունդով Փարավանի գյուղից Վահան Մկրտչյանը երկար տարիներ բնակվում է Ռուսաստանում, սակայն նրա մտքերը միշտ եղել են հայրենի գյուղը, որտեղ անցկացրել է իր մանկությունը։
Երկար տարիներ անց նա կարողացավ վերադառնալ հայրենի գյուղ և տեսնել հայրական տունը, որտեղ երջանիկ մանկություն է անցկացրել ծնողների հետ։
Վահան Մկրտչյանը բնակվել է Փարվանա գյուղում որը գտնվում է Փարվանա լճի ափին, ունեցել է փոքրիկ տուն որտեղ իր մայրիկի, hայրիկի և պապիկի հետ ապրել է երջանիկ մինջև այն պահը երբ մահացել է նրա պապիկը որին նա ամենից շատն էր սիրում, պապիկի մահից հետո ունեցել են ֆինանսական լուրջ խնդիրներ քանի որ մոր առողջական վիճակը վատացել է և մայրիկի բուժման համար վաճառել են իրենց բոլոր անասունները գումար աշխատելու նպատակով հայրիկը գնում է արտագնա աշխատանքի, մեկ տարի հետո նրանք նույնպես մեկնել են Մոսկվա։
Այնտեղի բժիշկների շնորհիվ մոր առողջականը լավացնել է։ Վահանը Մոսկվայում հաճախում է դպրոց բայց ունենալով լեզվի խնդիր շատ մեծ դժվարությամբ է ձեռք բերել ընկերներ և ամեն օր երազել է գյուղ վերադառնալու մասին որպեսզի խախա իր շնիկի հետ որին թողել է գյուղում և նորից զգա այն պահը երբ տան բակում նստած իր կիսատ հացը նորից կիսում էր իր շնիկ Լակաի հետ։
Քսանվեց տարիների ընթացքում այնտեղ բնակվելուց և քրտնաջան աշխատելուց հետո նրանք արդեն ունեն լավ ֆինանսական վիճակ եւ սեփական բիզնես։
Քսանվեց տարիների ընթացքում նա ոչ մի անգամ գյուղ չեր այցելել և միշտ կարոտով է հիշել իր տունը, այս տարի նրան հաջողվեց վերադառնալ իր հարազատ գյուղ և նա տեսավ իր տունը, սակայն իր շնիկ Լակաին չտեսավ բայց ինչպես միշտ, մեքենաի մեջից հաց հանեց և դրեց իր շնիկի ափսեի մեջ։ Քայլեց տան ամեն մի անկյունում գտավ իր պապիկի պատրաստած հրացանը եւ իր նկարները։
Նա գյուղում եղած ժամանակ բնակվում էր իր բարեկամներից մեկի տանը։ Մկրտչյանների տանը բնակվելն ուղղակի անհնար էր քանի որ քսանվեց տարիներ ոչ մի բան այնտեղ չեր փոխվել ։ Վահանն իր հետ Մոսկվա տարավ իր նկարները և պապիկի սարքած հրացանը։
Վահանը արդեն վերադարձել է Մոսկվա ուզում է ամուսնանալ և նորից վերադառնա գյուղ որպեսզի իր կնոջը ցույց տա իր պապական տունը ։
Ֆոտո պատմությունը պատրաստվել է Շուշանիկ Մկրտչյանը GIPA Media Lab ծրագրի լուսանկարչության դասընթացի շրջանակներում .