Վրաստանի Ախմետա քաղաքում տեղի 18-ամյա բնակիչը կրակել է 71-ամյա թոշակառուի վրա։
Գլխի շրջանում հրազենային վնասվածքներով մի կին ծայրահեղ վիճակում տեղափոխվել է տեղի հիվանդանոց, նրա կյանքը փրկել չի հաջողվել։
Ըստ ՆԳՆ-ի՝ մեղադրյալը բերման է ենթարկվել։ Դիտավորյալ սպանության մեղադրանքով նրան սպառնում է 10-ից 15 տարվա ազատազրկում։
Որպես ապացույց առգրավվել է հանցագործության զենքը՝ որսորդական հրացանը։
Ականատեսները պնդում են, որ վիճելի հողամասի շուրջ ընտանիքների միջեւ կոնֆլիկտը շարունակվել է մի քանի տարի։