
Մինչև նոյեմբերի 1-ը ծնված երեխաները կարող են ընդունվել դպրոց:
Մինչև նոյեմբերի 1-ը ծնված երեխաները կկարողանան ընդունվել դպրոց, այս մասին հայտարարում է Կրթության և Գիտության նախարար Գիորգի Ամիլախվարին։
Նրա իսկ պարզաբանմամբ՝ ծնողն իր ցանկությամբ կարող է երեխային տանել դպրոց կամ թողնել մանկապարտեզում։
«Դպրոցական ենթակառուցվածքների բարելավման հետ մեկտեղ, մենք այժմ հնարավորություն ունենք, արձագանքել դպրոցներ գրանցման աճող պահանջարկին։ Մենք որոշել ենք, որ յուրաքանչյուր ոք, ով այս տարի ծնվել է և մինչև նոյեմբերի 1-ը կդառնա 6 տարեկան, իրավունք կունենա դպրոցական կրթություն ստանալու։ Մինչ այժմ դա թույլատրվում էր մինչև հոկտեմբերի 1-ը, և մենք երկարացնում ենք ժամկետը։ Գործընթացը շարունակվելու է ենթակառուցվածքային գործընթացներին զուգահեռ, ամեն տարի այս ժամկետը կավելացնենք, և դեկտեմբերի 31-ը կարծում ենք արդար է։ Ծնողների համար այս հարցը կամավոր է, նրանք կարող են որոշել՝ ուղարկել դպրոց, թե թողնել մանկապարտեզում մեկ տարի»,- ասել է նախարարը։
Նրա պարզաբանմամբ՝ փոփոխությունը ներառված է «Հանրակրթության մասին» օրենքում և կներկայացվի խորհրդարան։ tv9news.ge