Վրաստանում Եվրամիության ներկայացուցչությունը տեղեկատվություն է տարածում Եվրամիություն մեկնել ցանկացողների ուշադրության համար:
Ինչպես նշվում է տեղեկատվության մեջ, 2024 թվականից 59 երկրների, այդ թվում՝ Վրաստանի քաղաքացիների համար պարտադիր է դառնալու Եվրոպայում առանց վիզայի ճամփորդության համար նախնական համաձայնություն ստանալը, ինչը Եվրամիության նոր պահանջն է։
«Եվրամիություն մեկնել ցանկացողների ուշադրության համար. 2024 թվականից 59 երկրների, այդ թվում՝ Վրաստանի քաղաքացիների համար, ովքեր օգտվում են Եվրոպայում առանց վիզայի ճամփորդությունից, պարտադիր կլինի Տեղեկատվությունից և Թույլտվության համակարգ» (ETIAS) նախնական ճամփորդության հաստատում (լիազորում) ստանալը: Ճամփորդության հաստատումը Եվրամիության ներդրված նոր պահանջն է շենգենյան 27 երկրներ՝ Բուլղարիա, Ռումինիա և Կիպրոս մուտք գործելու համար:
Նշում. ETIAS-ը վիզա չէ: Առանց վիզայի ռեժիմը գործում է Վրաստանի քաղաքացիների՝ ԵՄ/Շենգենյան երկրներ կարճատև այցերի դեպքում։
Զգուշացեք խաբեբաներից: ETIAS-ը միակ պաշտոնական կայքն է՝ www.europa.eu/etias:
ETIAS համակարգը դեռ չի գործում։ Գործարկումից հետո հայտի ձևը հասանելի կլինի պաշտոնական կայքում:
Մանրամասն տեղեկությունների համար այցելեք՝ europa.eu/!FnfNwM»,- նշված է տեղեկատվության մեջ։ tv9news.ge