Նինոծմինդայի մունիցիպալիտետի Մշակույթի, սպորտի և հուշարձանների պահպանության բաժինը անցկացրեց հանդիպում մունիցիպալիտետի դպրոցների գերազանցիկների հետ:
Հանդիպումը տեղի ունեցավ Ռաֆայել Ջավախ կրթամշակութային կենտրոնում: Միջոցառմանը ներկա էին մունիցիպալիտետի դպրոցների 31 գերազանցիկներ, ովքեր ավարտելու են դպրոցը ընթացիկ գնահատականներով գալիք 2017 թվականին:
Հանդիպմանը ներկա էին մունիցիպալիտետի ղեկավարությունը, Ռեսուրս կենտրոնի ղեկավարը, մանկավարժներ, դպրոցների տնօրեններ: Միջոցառման ավարտին գերազանցիկները ստացան հուշանվերներ գամգեոբայի Մշակույթի և սպորտի բաժնի կողմից:
Բաժնի ղեկավար Ժորա Սնխչյանի խոսքով` հանդիպման նպատակն էր շփումը աշակերտների հետ և նրանց մասնագիտության ճիշտ ընտրության հարցում խորհուրդ տալը, ինչպես նաև աշակերտների ձգտումն ու աշխատասիրությունը գնահատելը:
Բորիս Ղարսլյան