Հանդիպում մունիցիպալիտետի գերազանցիկների հետ

Հանդիպում  մունիցիպալիտետի  գերազանցիկների հետ

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Մշակույթի, սպորտի և հուշարձանների պահպանության բաժինը անցկացրեց հանդիպում մունիցիպալիտետի դպրոցների գերազանցիկների հետ:

Հանդիպումը տեղի ունեցավ Ռաֆայել Ջավախ կրթամշակութային կենտրոնում: Միջոցառմանը ներկա էին մունիցիպալիտետի դպրոցների 31 գերազանցիկներ, ովքեր ավարտելու են դպրոցը ընթացիկ գնահատականներով գալիք 2017 թվականին:

Հանդիպմանը ներկա էին մունիցիպալիտետի ղեկավարությունը, Ռեսուրս կենտրոնի ղեկավարը, մանկավարժներ, դպրոցների տնօրեններ: Միջոցառման ավարտին գերազանցիկները ստացան հուշանվերներ գամգեոբայի Մշակույթի և սպորտի բաժնի կողմից:

Բաժնի ղեկավար Ժորա Սնխչյանի խոսքով` հանդիպման նպատակն էր շփումը աշակերտների հետ և նրանց մասնագիտության ճիշտ ընտրության հարցում խորհուրդ տալը, ինչպես նաև աշակերտների ձգտումն ու աշխատասիրությունը գնահատելը:

Բորիս Ղարսլյան



Opinion, pooling and voting