Հայազգի պատգամավորները 2022-ին խորհրդարանական ելույթի իրավունքից չեն օգտվել

Հայազգի պատգամավորները 2022-ին խորհրդարանական ելույթի իրավունքից չեն օգտվել

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան» (TI) հասարակական կազմակերպության (ՀԿ) տվյալներով՝ 2022 թվականին խորհրդարանի 18 անդամ երբևէ ելույթի իրավունքից չի օգտվել։

2022 թվականին ելույթի իրավունքից չօգտված պատգամավորներից 10-ը եղել են խորհրդարանական մեծամասնության, 6-ը՝ ընդդիմադիր, 2-ը՝ անկուսակցական պատգամավորներ։ Հատկաշական է, որ նրանց ցանկում են նաև հայազգի պատգամավորները:

Ըստ TI-ի՝ այդ պատգամավորներն են.

  • Էլգուջա Գոցիրիձե (մեծամասնություն),
  • Իսկո Դասենի (մեծամասնություն),
  • Գրիգոլ Վաշաձե (անկուսակցական),
  • Աբդուլլահ Իսմայիլով (ընդդիմություն),
  • Մանուչար Կվիրկվելիա (ընդդիմություն),
  • Սումբատ Կյուրեղյան (մեծամասնություն),
  • Լևան Կոբիաշվիլի (մեծամասնություն),
  • Սամվել Մանուկյան (մեծամասնություն),
  • Գոգի Մեշվելիանի (մեծամասնություն),
  • Կոբա Նակղոփիա (ընդդիմություն),
  • Ռամազ Նիկոլաիշվիլի (ընդդիմություն),
  • Դիմիտրի Սամխարաձե (մեծամասնություն),
  • Բաչուկի Քարդավա (ընդդիմություն),
  • Գոդերձի Չանքսելիանի (մեծամասնություն),
  • Վասիլ Չիգոգիձե (մեծամասնություն),
  • Ցեզար Չոչելի (ընդդիմություն),
  • Դիլար Խաբուլիանի (անկուսակցական),
  • Վիքտոր Ջափարիձե (մեծամասնություն):

Փոխանցում է aliq.ge-ն։