Այս անգամ Նոր ռադիոն բարեգործությամբ Կաթնատու գյուղում էր

Այս անգամ Նոր ռադիոն  բարեգործությամբ Կաթնատու գյուղում էր

Նինոծմինդայի համայնքային ռադիոն անցկացնում է բարեգործական ակցիա, որի նպատակն է սոցիալապես անապահով և բազմազավակ ընտանիքներին ցուցաբերել օգնություն՝ համակարգիչների տեսքով:

Նշենք, որ Նոր ռադիոն առաջին դեպքը չէ, որ իրականացնում է բարեգործություն: Գաղափարը ծնվեց դեռևս անցյալ տարի, և երեք համակարգիչներ նվիրաբերվեցին այն ընտանիքներին, որոնք հնարավորություն չունեին համակարգիչ ձեռք բերել:

Այս անգամ թվով 3 համակարգիչ տրամադրեց Նոր ռադիոյի տեխնիկական խորհրդատու Կոնստանտին Ստալինսկին:

Նոր ռադիոն երրորդ համակարգիչը նվիրաբերեց Նինոծմինդայի մունիցիպալիտետի Կաթնատու գյուղի բնակիչ Հարություն Իրիցյանի ընտանիքին:


Գարուշ Արզումանյան



Opinion, pooling and voting