Հուլիսի 1-ից սոցիալապես անպաշտպան երեխաները ամսական 200 լարի կստանան աջակցության տեսքով։ Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Բարկալայան հայտնել է, որ ավելի քան 230,000 երեխա կստանա ավելի մեծ օգնություն։
Փոխնախարարը բարձր է գնահատել Ազգային վիճակագրական ծառայության կողմից ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի աջակցությամբ իրականացվող երեխաների բարեկեցության ուսումնասիրությունը և նշել, որ վերջին տարիներին իրականացված փոփոխություններն ուղղված են երեխաների բարեկեցության բարելավմանը, ընտանիքների ամրապնդմանը և սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանը։
Նրա խոսքով, կան մարտահրավերներ, որոնց հաղթահարման ուղղությամբ իշխանությունները ակտիվ աշխատում են։
«2022 թվականին սոցիալապես անապահով երեխաներին դրամական օգնությունն ավելացել է 50 լարիով և կազմել 150 լարի։ 2023 թվականի հուլիսի 1-ից սոցիալապես անապահով երեխաները ամսական կստանան 200 լարի աջակցության տեսքով։ Ծրագրի բյուջեն 500 մլն լարի է։ Ավելի քան 230 000 երեխա կստանա ավելի մեծ օգնություն։
Աճել են նաև հաշմանդամություն ունեցող երեխաներին և ընդգծված հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական վճարները։ 2023 թվականից ծանր հաշմանդամություն ունեցող անձանց և հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական փաթեթը բարձրացվել է 65 լարիով և սահմանվել է 340 լարի»,- ասել է Թամար Բարկալայան։