Ինչ ենք ցույց տալիս զբոսաշրջիկներին

Ինչ ենք ցույց տալիս զբոսաշրջիկներին

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Գորելովկա գյուղի մոտակայքում դեպի անցակետ տանող ճանապարհի մոտակայքում աղբը գնալով շատանում է:

Այդ ամենը տեղում ապրող բնակիչների անփույթ վերաբերմունքն է, ովքեր աղբը բերում են եւ լցնում գյուղի մոտակայքում գտնվող բաց դաշտում:

Թափոնների մեծ մասը հիմնականում պլաստմասե և ապակե շշեր են, փչացած կարտոֆիլիներով լի պարկեր, շինանյութեր եւ այլն:

Արդյոք նախատեսվում է աղբի մաքրման աշխատանքներ իրականցնել վերոնշյալ վայրում, թե՞ ոչ, NOR ռադիոկայանը զրուցեց Նինոծմինդայի փոխքաղաքապետ Արմեն Բդոյանի հետ:

«Ինչ վերաբերվում է Գորելովկա գյուղի մոտակայքում լցված աղբին ասեմ, որ այդ ամենը շատ տհաճ է, բնակիչներին կոչ եմ անում պահպանել բնությունը եւ մեզ շրջապատող միջավայրը: Մենք կապ կհաստատենք գյուղերի ներկայացուցիչների հետ եւ ընթացքում աղբի մաքրման հետ կապված այդ հարցին լուծում կտրվի»,- ասաց փոխքաղաքապետը:

Մանրամասները՝ ձայնագրությունում.

Radio NOR · Ինչ ենք ցույց տալիս զբոսաշրջիկներին

Մարդիկ՝ եկեք հոգ տանենք մեզ շրջապատող միջավայրի եւ բնության մասին:

Հշեցնենք՝ տնից մինչև 2 կգ աղբ նետելու դեպքում անձը կտուգանվի 100 -ի փոխարեն 200 լարիով:

Եթե աղբը նետեք անձնական մեքենայից, կտուգանվի վարորդը, հանրային տրանսպորտի դեպքում` դուք: Երկու դեպքում էլ տուգանքը կազմում է 250 լարի:

Երկու կամ երկու կգ-ից ավելի աղբով շրջակա միջավայրն աղտոտելու համար ֆիզիկական անձը կտուգանվի 500 լարիով, իրավաբանական անձը` 1000 -ի փոխարեն 1500 լարիով:

4 անգամ աճել է մեծ ծավալների թափոնով միջավայրն աղտոտելու (օրինակտրանսպորտային միջոց) տուգանքը. այս դեպքում ֆիզիկական անձը կտուգանվի 2000, իսկ իրավաբանականը 6000 լարիով:

Կարդացեք նաեւ՝