Թբիլիսիում ծեծի են ենթարկել «Վրաստանի հայ համայնք» կազմակերպության ղեկավարին

Թբիլիսիում ծեծի են ենթարկել «Վրաստանի հայ համայնք» կազմակերպության ղեկավարին

«Վրաստանի հայ համայնք» կազմակերպության նախագահ Արթուր Միրզոյանն ասել է, որ անցած ուրբաթ երեք դիմակավորված անձինք հարձակվել են իր վրա, երկուսը ծեծել են իրեն, իսկ երրորդը տեսանկարահանել է, թե ինչ է կատարվում։ Դեպքը տեղի է ունեցել իր տան մոտակայքում։

Վրաստանի ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել խմբակային բռնության հոդվածով։

Միրզոյանը ենթադրում է, որ հարձակումը կապված է իր հասարակական գործունեության և այն փաստի հետ, որ իր կազմակերպությունը ծրագրում է երթ անցկացնել Թբիլիսիում ապրիլի 23-ին և 24-ին՝ Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ, հաղորդում է Ազատություն ռադիոկայանի վրացական ծառայությունը։