Հայաստանի Հանրապետության զինված ուժերը մարտ են վարում Տավուշի սահմանի հատվածում

Հայաստանի Հանրապետության  զինված ուժերը մարտ են վարում Տավուշի սահմանի հատվածում

Այսօր վաղ առավոտյան Հայաստանի Տավուշի մարզի Չինարի գյուղից դեպի հարավ արեւելք ընկած պետական սահմանի հատվածում, ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ։

«ՀՀ զինված ուժերը մարտի են բռնվել հակառակորդի հետ։ Կիրառվում է դիպուկահարների եւ նռնականետերի կրակ, որը շարունակվում է։ ՀՀ Զինված Ուժերը լիովին վերահսկում են իրավիճակը՝ կանխելով հակառակորդի ոտնձգությունները», – հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

www.mediamax.am



Opinion, pooling and voting