Սուդանից Վրաստանի քաղաքացիների տարհանման գործընթացը սկսվել է. այս տեղեկությունը տարածել է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ)։
«Արդեն լքել են այն վայրը, որտեղ տեղափոխվել էին երեկ, և սկսվել է նրանց երկրից դուրս բերելու գործընթացը»,- նշված է ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ։
ԱԳ փոխնախարար Ալեքսանդրե Խվթիսիաշվիլիի խոսքով, իրենք մշտական կապի մեջ են և՛ տարհանող ավիաընկերությունների, և՛ Վրաստանի քաղաքացիների հետ։
«Ինչպես գիտեք, երեկ Սուդանի մայրաքաղաք Խարթումում անվտանգ վայր են տեղափոխվել Վրաստանի քաղաքացիները։ Նրանց հայրենիք տարհանելու գործընթացն արդեն սկսվել է։ Այս գործընթացում ակտիվորեն ներգրավված են Թուրքիայի Հանրապետությունում Վրաստանի դեսպանությունը և Եգիպտոսում Վրաստանի դեսպանությունը։ Ուստի հուսով ենք, որ մոտ օրերս նրանք կվերադառնան Վրաստան»,- ասել է Խվթիսիաշվիլին։ aliq.ge