ՆԳ նախարարության Թբիլիսիի ոստիկանության բաժանմունքի աշխատակիցները ձեռնարկված օպերատիվ միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում 1975 թվականին ծնված, նախկինում դատված Դ.Թ.-ին ձերբակալել են դիտավորյալ սպանության մեղադրանքով, իսկ 1977 թվականին ծնված, նախկինում դատված Ն.Զ.-ին ձերբակալել են առանձնապես ծանր հանցագործության մասին չհայտնելու համար։
«Քննությամբ պարզվել է, որ ամբաստանյալը սույն թվականի ապրիլի 22-ին, ալկոհոլի ազդեցության տակ, Թբիլիսիում իր վարձակալած բնակարանում սառը զենքով մահացու վնասվածքներ է հասցրել 1989 թվականին ծնված Զ.Ե.-ին եւ դեպքի վայրից դիմել փախուստի։
Զ.Ե.-ն ստացած վնասվածքների հետեւանքով մահացել է մինչ հիվանդանոց տեղափոխվելը։ Ոստիկանությունը ձեռնարկված օպերատիվ միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում մեղադրյալ Դ.Թ.-ն ձերբակալվել է տաք հետապնդման արդյունքում։ Քննությամբ պարզվել է նաև, որ սպանությունը կատարել է Ն.Զ.-ն, իսկ նա ականատես է եղել, սակայն հանցագործության մասին ոստիկանություն չի հայտնել։ Հանցագործության զենքը՝ դանակը, որպես ապացույց հայտնաբերվել է»,- ասված է ՆԳՆ տեղեկատվության մեջ։
Հետաքննությունն անցկացվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով և 376-րդ հոդվածի 2-րդ մասով, որը վերաբերում է դիտավորությամբ սպանությանը և առանձնապես ծանր հանցագործության մասին չհայտնելուն։ tv9news.ge