Ամեն տարի ապրիլի 24-ը նշվում է որպես Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր։ Այս օրը մարդիկ ամբողջ աշխարհում հավաքվում են ոգեկոչելու 1915 թվականին սկսված ջարդերի ժամանակ զոհված միլիոնավոր հայերի հիշատակը։
Նինոծմինդա քաղաքում ավանդաբար տեղի է ունենում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողություն։ Այս օրը քաղաքի բնակիչները հավաքվում են «Սուրբ Սարգիս» եկեղեցում, որտեղ պատարագ է մատուցվում անմեղ զոհերի հիշատակին։
Պատարագից հետո բնակիչներն ու քաղաքապետարանի ղեկավարությունը գնում են Մշակույթի կենտրոն՝ ծաղիկներ դնելու ցեղասպանության զոհերի հուշարձանին։
Հավելենք, որ երեկ Նինոծմինդայի մշակութային կենտրոնում կազմակերպվել էր ցուցահանդես՝ նվիրված Հայոց ցեղասպանությանը։ Այս ցուցահանդեսն օգնեց մարդկանց ավելի լավ հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել 1915 թվականին, և թե քանի հայեր դաժանաբար սպանվել կամ ստիպված են եղել լքել իրենց տները և երկիրը:
Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում սկսվել է 1915 թվականին և շարունակվել մինչև 1923 թվականը։ Այս ընթացքում շուրջ 1,5 միլիոն հայ է սպանվել։ Դա մարդկության պատմության ամենաարյունալի և սարսափելի ցեղասպանություններից մեկն էր: