Նինոծմինդայի մունիցիպալիտետի սակրեբուլոն անցկացրել է հերթական նիստը, որին մեկ հարց է բարձրացվել.
Հարցը վերաբերում էր 2023 թվականի բյուջեի մասնակի փոփոխությանը։
Սակրեբուլոյի նախագահ Վահան Արոյանի խոսքով՝ այսօր ներկայացվել է 2023 թվականի քաղաքապետարանի բյուջեի մասնակի փոփոխություն։ Առաջիկայում նախատեսվում է փոփոխել նաեւ ենթակառուցվածքային ծրագրի բյուջեն։
Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի ֆինանսական ծառայության պետ Սամվել Արզումանյանը սակրեբուլոյի նիստում պատգամավորներին ներկայացրել է բյուջեի մասնակի փոփոխություն։
Փաստաթղթերի արխիվացման համար նախատեսված է 1800 լարի։ 20 հազար լարի է հատկացվել Նինոծմինդա քաղաքի Խոջաբեկ թաղամասում խոշոր եղջերավոր անասունների խմելու ջրի տարրա կառուցելու համար։
Ժդանովական, Եֆրեմովկա, Կաթնատու և Օրոջալար գյուղերի խաղահրապարակների վերանորոգման համար նախատեսված է 20 հազար լարի։
Նինոծմինդա քաղաքում կտեղադրվի բարձր դրոշ՝ 23 հազար լարի արժողությամբ։ Դրոշը կտեղադրվի Ախալքալաք-Նինոծմինդա ճանապարհին։ Նախագիծը նախատեսում է տեղանքի կառուցում և դրոշի տեղադրման համար 20 մետրանոց ցինկապատ դրոշաձողի տեղադրում։
Գանձա գյուղի մարզադահլիճի համար նախատեսված է 18 000 լարի։ Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում նախատեսված զբոսաշրջային երթուղու կազմակերպման համար նախատեսված է 15 հազար լարի։