Այսօր՝ ապրիլի 26-ին, Բորջոմիում 65-ամյա կինն ընկել է Մտկվարի գետը։ Փրկարարներին հաջողվել է փրկել նրան։Տուժածին շտապօգնության խումբը տեղափոխել է «Ջեո Հոսփիթլս»-ի բժշկական կենտրոն։ Ըստ բժիշկների՝ նրա վիճակը կայուն ծանր է։
«Ծանր հիվանդ է, բայց կայուն։ Նա սթափ է և կատարում է բժշկի առաջադրանքները։ Կենսական ցուցանիշներից զարկերակային ճնշումը բարձր է եղել և ենթարկվել է դեղորայքի»,- «Հարավային Դարպաս»-ին ասաց կլինիկայի ղեկավար Դավիթ Բարաբաձեն։
Տեղացիների խոսքով՝ կինը ջուրն է ընկել նոր թաղամասի (Ֆաֆա) բնակավայրի մոտ։ Փրկարարները նրան կարողացել են դուրս բերել մի քանի կիլոմետր հեռավորության վրա՝ Կվիբիսի գյուղի մոտ։
Թե այս փուլում որ հոդվածով է սկսվել հետաքննությունը, հայտնի չէ, «Հարավային Դարպասն» սպասում է ՆԳՆ-ի պատասխանին։ sknews.ge