Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին սահմանափակումներ կգործեն, հայտնում է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը։
Հաղորդագրության համաձայն կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու նպատակով նշված ավտոճանապարհի 132-135 կմ հատվածում գտնվող Դևդորակի թունելում 2023 թվականի ապրիլի 29-ի ժամը 00:00-ից մինչև 06:00-ը բոլորը տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը կարգելվի։
Նշվում է, որ ճանապարհային թունելի փակման ժամանակահատվածում երթևեկությունը կուղղվի դեպի Դևդորակի թունելի մուտքի ճանապարհ։aliq.ge