Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Բարձրագույն նվիրումի շքանշան»-ով է պարգևատրել վրացի փրկարար Մամուկա Սեփաշվիլիին, հայտնում է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ)
Նշենք, որ Սեփաշվիլին գլխավորել է վրացի փրկարարների խումբը, որը մեկնել էր Թուրքիա՝ մասնակցելու երկրաշարժի հետևանքների վերացման և փրկարարական աշխատանքներին։
Ըստ ՆԳՆ-ի՝ Թուրքիայի նախագահականում հատուկ միջոցառման ժամանակ Էրդողանն անձամբ շնորհակալություն է հայտնել բոլոր երկրների փրկարարներին օգնության ու նվիրումի համար։
«Վրաստանի վարչապետի որոշմամբ վրաց փրկարարական ջոկատը Թուրքիա է մեկնել աղետի առաջին օրը, ընդհանուր առմամբ 200 փրկարար 18 օր շարունակ փրկարարական առաքելություն է իրականացրել երկու քաղաքներում»,- տեղեկացնում են ՆԳՆ-ից։ aliq.ge