Ախալքալաքի SEREC գրասենյակում տեղի ունեցավ Վրաստանում Դանիայի, Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի, Նորվեգիայի դեսպանների հանդիպումը Նինոծմինդայի և Ախալքալաքի ոչ կառավարական կազմակերպությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։
Հանդիպումը կազմակերպել էր «Բազմազգ Վրաստան» հասարակական կազմակերպությունը։ Հանդիպման նպատակն էր ուսումնասիրել առօրյան, անմիջականորեն հանդիպել ՀԿ-ների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներին, նրանցից իմանալ, թե ինչ խնդիրներ կան շրջաններում և օգնել գոնե ինչ-որ չափով հաղթահարել այդ խնդիրները:
Համայնքապետարաններում հիմնական խնդիրը լեզվի չիմացությունն է և հասարակությանը չինտեգրվելը, ՀԿ-ների ներկայացուցիչները նաև նշեցին, որ, ընդհանուր առմամբ, մեծ դրամաշնորհներ իրենց չեն հասնում։
Հանդիպումը տեւել է մոտ մեկ ժամ։ Այս հանդիպումից հետո կազմակերպիչներն ու դեսպանները գնացին հանդիպելու Ախալքալաքի տեղական ղեկավարությանը։ Նույն հանդիպումը տեղի կունենա Նինոծմինդա քաղաքում տեղի ղեկավարության հետ։
«Հիմնական խնդիրներից մեկը պետական լեզվի չիմացությունն էր, որը սահմանափակում է կրթության հետագա հնարավորությունները և, համապատասխանաբար, դրանից հետո և աշխատանքի տեղավորումը: Սա մեծ հարց է և արդիական ոչ միայն ձեր երկրում և տարածաշրջանում, այլ մենք նաև ծանոթ ենք այս խնդրին, տարբեր երկրներ տարբեր կերպ են լուծում այդ խնդիրները։ Եվ երկրի և կառավարության այս խնդիրը պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնի էթնիկ և ազգային փոքրամասնություններին: Մենք գիտենք, որ պետությունն ունի պետական լեզվի ուսուցման իր ծրագրերը, կարծում եմ, որ մենք էլ մեր հերթին այս հարցը ավելի կբարձրացնենք կենտրոնական իշխանությունների մոտ։ Սա շատ կարևոր է, քանի որ փոքրամասնությունները հասարակության մաս են կազմում, և գլխավորը նրանց հասարակությանը լիարժեք ինտեգրելն է»,- ասաց Վրաստանում Էստոնիայի դեսպան Ռինա Կալյուրանդը: