
Նինոծմինդա քաղաքում ջրի խողովակները մասսայական վնասվել են: Այս անգամ խողովակ է պայթել Նորաշենի հատվածում. Ջուրն այժմ դուրս է հոսում ու հեղեղում տարածքը՝ անհարմարություններ պատճառելով բնակիչներին։ Բացի այդ, խողովակի խզման պատճառով մոտակա փողոցների բնակչությանը ջուրը չի հերիքում, ինչն էլ ավելի է սրում իրավիճակը։
Ջուրը կենսական ռեսուրս է, և դրա բացակայությունը կարող է լուրջ հետևանքներ ունենալ մարդկանց առողջության և տարածաշրջանի տնտեսության համար։ «Տեղական իշխանությունները և ջրամատակարարման ծառայությունը պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկեն խնդիրը վերացնելու և ջրամատակարարելու ուղղությամբ»-, ասում են բնակիչները:
Գարնան սկսվելուց հետո քաղաքի բազմաթիվ փողոցներում խողովակների արտահոսք է սկսվում։ Այժմ գրեթե բոլոր փողոցներում կարելի է տեսնել խմելու կամ կոյուղու ջրով ողողված տարածքներ, ինչպես նաև ժապավեններով ցանկապատված վայրեր, որտեղ խողովակների վերանորոգման աշխատանքներ են իրականացվել: