”Ես և իմ հույսը”,- Հարություն Իրիցյան

”Ես  և իմ հույսը”,- Հարություն Իրիցյան

41-ամյա Հարություն Իրիցյանը Նինոծմինդայի մունիցիպալիտետի Կաթնատու գյուղի բնակիչ է: Հարությունը ունի երեք երեխաներ` երկու որդի 18 և 17 տարեկան և մեկ դուստր` 13 տարեկան:

Արդեն հինգ տարի է Հարությունը լյարդի հետ կապված առողջական խնդիրներ ունի: Թբիլիսիում բարդ վիրահատություն անցնելուց հետո նրա առողջական վիճակը բավականին լավացել է:

Սակայն Հարությունը ամեն երեք ամիսը մեկ անգամ պետք է վիրահատություն անցնի բժկական դրենաժների փոփոխման համար, որը արժի 1500 լարի: Բացի այդ` Հարությունը այլ առողջական խնդիրներ էլ ունի: Նրան անհրաժեշտ է շունտավորում անցնել, որը հնարավոր է իրականացնել միայն Գերմանիայում և Իսրայելում:

Ինչպես ինքը Հարությունը նշեց մեզ հետ զրույցում, շունտավորում անցնելու համար անհրաժեշտ է 18-ից 20 հազար եվրո գումար, որը շատ դժվար է ճարել:

Հարությունի ընտանիքը առանձնապես եկամտի աղբյուր չունի: Նրանց հիմնական եկամուտը փոքր տնտեսությունն է և Հարությունի ամսեկան 120 լարի սոցիալական նպաստը: Հարությունը հույս ունի, որ ամեն դեպքում 2017թ. կկարողանա լուծել իր առողջական խնդիրները և ոտքի կանգնեցնել իր երեխաներին:

Մանրամասների մասին լսեք Հարություն Իրիցյանի հետ մեր զրույցում.



Opinion, pooling and voting