Ֆիզիկ-Մարիա Հակոբյանի հաջողության պատմությունը

Ֆիզիկ-Մարիա Հակոբյանի հաջողության պատմությունը

Նինոծմինդայի շրջանի դպրոցներում հաճախ բնագիտական առարկաների մասնագետների պակաս է նկատվում: Ֆիզիկան մաթեմատիկան եւ այլ նմանատիպ առարկանները գնալով երիտասարդներին ավելի քիչ են սկսում հետաքրքրել, սակայն Հեշտիա գյուղից Մարիան բացառություն է՝ նա չվախեցավ մարտահրավեր նետել ինքն իրեն եւ գնալ իր երազանքի հետեւից:

Մարիա Հակոբյանը ծնվել և մեծացել է Նինոծմինդայի մունիցիպալիտետի Հեշտիա գյուղում։ Սկզբնական կրթությունը ստացել է Հեշտիայի Վիկտոր Հովսեփյանի անվան թիվ 1 հանրային դպրոցում: Այնուհետեւ 1+4 ծրագրի շրջանակում ուսումը շարունակել է Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլիի անվան պետական համալսարանի «Ճշգրիտ գիտությունների և բնագիտական» ֆակուլտետի Ֆիզիկա բաժնում:

Մարիայի հետաքրքրությունը ֆիզիկայի հանդեպ ի հայտ է եկել դեռ դպրոցական տարիներից, երբ նա վրացերենից թարգմանություն է կատարել դպրոցում՝ պարապմունքներ անցկացնելու համար: Հետո սկսել է համացանցի օգնությամբ ֆիզիկայի փորձեր դիտել, գրքեր կարդալ, խնդիրներ լուծել եւ այլն, որից հետո սերը դեպի ֆիզիկան ավելի ուժեղացել է:

Համլասարանում Մարիան հաճախ ապացուցում է, որ իրենց խմբի լավագույն ուսանողներից մեկն է։ Նա ակտիվորեն մասնակցում է ​​հետազոտություններին, կատարում է լաբորատոր փորձեր նաեւ օգնում է նոր ընդունված(վրացի թե հայ) ուսանողներին դասընթացներին հարմարվելու հարցում։

«Սկզբնական տարիներին ինձ համար շատ դժվար էր, քանի որ շփումը հիմնականում վրացերեն լեզվով էր եւ մեր կուրսում մենակ ես էի հայ ու դժվար էր շփումը նամանավանդ դասերի առումով, սակայն այդ ամենը դրական անդրադարձ ունեցավ եւ ես մեծ փորձ ձեռք բերեցի: Հիմա արդեն 4 -րդ կուրսում եմ եւ պատրաստվում եմ դիպլոմային աշխատանքիս, որը հանձնելուց հետո մտադիր եմ մագիստրատուրա ընդունվել եւ հասնել մինչեւ դասախոսի աստիճանի: Ասեմ, որ դասընթացների հետ համատեղ աշխատում եմ նաեւ երեխաների հետ: Առիթից օգտվելով ուզում եմ շնորհակալություն հայտնել ծնողներիս, ընկերներիս եւ այն մարդկանց ովքեր այդ տարիների ընթացքում միշտ աջակցել եւ ձեռք են մեկնել ինձ»,- NOR -ի հետ զրույցում նշեց Մարիան:

Նշենք, որ Մարիան կամավորական աշխատանքներ է իրականացնում «Կարիտաս» բարեգորձական կազմակերպության հետ համատեղ, ինչպես նաեւ մասնակցել է Արտաքին գործերի նախարարության կողմից կազմակերպված STEM մաստերկլասին, եւ պարգեւատրվել տարաբեր սերտիֆիկատներով:

Մարիա Հակոբյանը նաեւ համեմատական կարգով խոսում է Նինոծմինդայի եւ Թբիլիսիի կրթության մակարդակի տարբերությունների մասին, ինչպես նաեւ առկա դժվարությունների եւ Նինոծմինդա վերադառնալու վերաբերյալ:

Մանրամասները՝ ձայնագրությունում.

Radio NOR · Ֆիզիկ-Մարիա Հակոբյանի հաջողության պատմությունը

Թեմատիկ՝